«Ժողովուրդ». Կհրապարակվեն բուժհաստատությունների անուններ, որոնք չարաշահումներ են թույլ տվել
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` պետական գնումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի քանի բուժհաստատություններ մի շարք խախտումներ և չարաշահումներ են թույլ տվել: Օրինախախտների թվում է նաև Նորագավիթի պոլիկլինիկան, որը մրցույթ չի հայտարարել դեղերի ձեռքբերման համար, այսինքն` դա իրականացվել է օրենքի խախտումներով:
Բուժհաստատությունները մի շարք դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ գործարքներ են կնքել, ինչի արդյունքում պետական միջոցների անարդյունավետ օգտագործում է եղել: Ըստ ամենայնի, հենց այսօր կհրապարակվեն մյուս բուժհաստատությունների անունները, որոնք ևս խախտումներ ու չարաշահումներ են թույլ տվել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին