«Հրապարակ». Օսկանյանին կհաջորդի Վահան Հովհաննիսյանը՞
Հայկական Մամուլ
ԱԺ պատգամավորները մասնակցում են «Օգնիր եղբորդ» սիրիահայության օգնության բարեգործական ակցիային: Նրանք իրենց մեկ օրվա աշխատավարձըё 10 հազար դրամ, փոխանցում են այդ ֆոնդին, որի համակարգողը Վահան Հովհաննիսյանն է: «Հրապարակ»-ը գրում է, որ նաև հարկ են համարում զանգել ու հարցնել ընկեր Վահանինё իր մոտ ամեն ինչ կարգի՞ն է, հո բան չի՞ պատահել:
Բանն այն է, որ գլխավոր դատախազիё Վարդան Օսկանյանի գործով միջնորդությանն առնչվող իր ելույթի ժամանակ Վ. Հովհաննիսյանն ասել էր կարո՞ղ է հաջորդն էլ ես լինեմ, որովհետև «Օգնիր եղբորդ» ակցիայի շրջանակներում ինքը ևս գումարներ է կանխիկացնում, փոխանցում, որոշակի գործարքներ իրականացնում, այն պարզ պատճառով, որ չի կարող հասնել Սիրիայի «բլոկ-պոստեր»:
«Չէ, լա՜վ ա»,- պատգամավորներին պատասխանում է Վահան Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին