«ՀԺ». Պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձի մեծագույն մասը «copy-paste» է
Հայկական Մամուլ
ՀՀ 2013-ի պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձի մեծագույն մասը «copy-paste» է արված 2012 թվականի բյուջետային ուղերձից, սա էլ՝ 2011–ի ուղերձից և այլն: Բայց, այնուամենայնիվ, կան որոշ փոփոխություններ: Այդպիսի փոփոխություններից մեկը «արտաքին քաղաքականություն» բաժնում է։
2012–ի բյուջետային ուղերձում որպես ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն նշված էր հետևյալ կետը. «Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը»: 2013–ի պետբյուջեի նախագծի ուղերձում այդ դրույթն այլևս բացակայում է: Ինչո՞ւ է հանվել` երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել է թերթի թղթակիցը: «Ինչպե՞ս թե հանվել է, չի հանվել»,- զարմացել է փոխնախարարը: Երբ մեր թղթակիցը պնդել է, որ հանվել է, Շավարշ Քոչարյանն էլ պնդել է. որ «անկախ դրանից`հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը մեր արտաքին քաղաքականության գերակայոթյուներից է»:
Այսպիսով հարցեր են ծագում` եթե առաջնահերթություն է, ապա ինչո՞ւ է հանվել, ո՞վ է hանել և ինչո՞ւ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ դրանից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին