Մահացել է «Խաղալիքը» ֆիլմի ֆրանսիացի դերասանը
Գիտություն և ՄշակույթԿյանքի 97-րդ տարում մահացել է թատրոնի եւ կինոյի ռուս դերասան Միշել Բուկեն, հայտնում է Le Figaro-ն։
«Միշել Բուկեն կյանքից հեռացել է փարիզյան կլինիկայում չորեքշաբթի առավոտյան»,- ասված է հայտարարության մեջ։
Դերասանը հիշվել է «Խաղալիքը» ֆիլմում կատարած դերով։ Ընդհանուր առմամբ Բուկեն 111 դեր է կատարել։
Բուկեն երկու անգամ «Սեզար» մրցանակի է արժանացել «Լավագույն կինոդերասան» անվանակարգում։