«Ժողովուրդ». Ինչո՞ւ է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը «քննվում» ԱԱԾ-ում
Հայկական Մամուլ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին:
Այդ ընթացքում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Ա. Խաչատրյանը հրավիրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
Թե ինչու է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը «քննվում» ԱԱԾ-ում, և ի վերջո, որոնք են Խաչատրյանի լիազորությունների դադարեցման դրդապատճառները, թերթը փորձել է ճշտել ԱՆ ՔԿՀ լրատվության ծառայության պետ Գոռ Ղլեչյանից: Սակայն ապարդյուն: «Ճիշտն ասած, այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»,-նշել է Ղլեչյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին