ԵՊՀ-ում մեկնարկում է «Կովկասյան-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ» խորագրով միջազգային գիտաժողովը
Հայաստան
Հոկտեմբերի 5-7-ը Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնում տեղի կունենա «Կովկասյան-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի բացումը տեղի կունենա այսօր ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքի Չարենցի անվան դահլիճում: Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Հայաստանցի գիտնականներից բացի`գիտաժողովին մասնակցելու են մասնագետներ և հասարակական գործիչներ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Տաջիկստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և Գերմանիայից:
Միջոցառման նիստերի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, թաթերի, լեզգիների, ավարների, ռուտուլների և այլոց ինքնության, պատմության, արվեստին, կրոնին, ազգագրությանը, հնագիտությանը և արդի քաղաքական խնդիրներին վերաբերող բազմաթիվ հիմնախնդիրներ:
Դրանք հատկապես կարևորվում են Ադրբեջանում այդ ժողովուրդների հանդեպ իրականացվող բռնաճնշումների և ձուլման քաղաքականության համատեքստում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)