ՀՀ իշխանությունը կործանում է Արցախի պետականությունը, մեզ պատերազմով մի՛ վախեցրեք. պատգամավոր
ՏեսանյութերՀՀ վարչապետի ելույթը դրվագային և թատերականացված սցենար էր, դա ոչ թե ինքնախոստովանության կամ ինքնաքննադատության, այլ՝ մեծամտության ու պոպուլիստական, ուղեղներ լվանալու տարիների գործելոճին հարիր պահվածք էր: Արցախի ԱԺ արտահերթ նիսին հայտարարեց Արցախի պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի և Արցախի վերաբերյալ հայտարարություններին:
«Մեզ համար զարմանալի չէր Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած թեզերը, այն ինչ արվում էր թաքուն, բացահայտվեց, այն ինչ չէր հաջողվում տասնամյակներ, հիմա փորձում են առիթը չկորցնել, խղճահարության դրվագներ ստեղծող առաջնորդը չի կարող լինել այն հպարտ ժողովրդի առաջնորդը, որը 1988թ-ին նորից որդեգրեց ազգային ազատագրական պայքարի տեսլականը: Հիմա փորձում են փոխել մոր որդեգրած պայքարի փիլիսոփայությունը, նպատակը փոխարինվում է միջոցով, «խաղաղության դարաշրջանի» բացման քողի տակ հրահրվում է նոր պատերազմ, նոր ողբերգություններ, եթե ուղիղ ասենք ՝ Արցախի հայաթափում»,-ասաց Իշխանյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)