Հարավային Կովկասում տիրող իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ. Զախարովա
Արցախ
Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրա ուշադրության կենտրոնում կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեման»,- ասել է Զախարովան։
Նա հույս է հայտնել, որ Բաքուն և Երևանը կաջակցեն Խովաևի ջանքերին։
Զախարովայի խոսքով` Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը:
«Հարավային Կովկասում տիրող իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ»,- ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)