Իսրայելը հաջողությամբ փորձարկել է լազերային ՀՕՊ համակարգը (տեսանյութ)
ՏեսանյութերԻսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից մշակված լազերային հակաօդային պաշտպանության համակարգն իր առաջին փորձարկումների ընթացքում հաջողությամբ խոցել է անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, ականանետեր և հակատանկային հրթիռներ: Այդ մասին գրում է Times of Israel-ը։
Փորձարկումները տեղի են ունեցել Իսրայելի հարավում գտնվող Նեգև անապատում այս տարվա մարտին։ Երկրի պաշտպանության նախարարությունը ի սկզբանե նախատեսում էր հակահրթիռային համակարգը տեղակայել մինչև 2024 թվականը, սակայն որոշ ստորաբաժանումներ պնդում էին ավելի վաղ ժամկետների մասին:
Նախարարության գիտահետազոտական և մշակման վարչության պետի խոսքով՝ թեստերն իրականացվել են «բարդ» տիրույթներում և ժամկետներում։
«Լազերի օգտագործումը փոխում է գործողության ընթացքը, և տեխնոլոգիան ինքնին պարզ է և ապացուցում է իր տնտեսապես կենսունակությունը», - ասել է նա:
Իսրայելի զինվորականները մի քանի տարի փորձարկում են լազերային պաշտպանական համակարգը, իսկ անցյալ տարի այն օգտագործվել է անօդաչու թռչող սարք խոցելու համար։ Վերջին փորձարկումները արդյունավետություն են ցույց տվել այլ սպառնալիքների դեմ` ներառյալ տարբեր հրթիռների և հակատանկային կառավարվող հրթիռների: