ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է թուրքական տարածքի գնդակոծությունը
Մերձավոր Արևելք
Թուրքիայի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում դատապարտվել է Սիրիայի կողմից Թուրքիայի տարածքի գնդակոծումը. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները Սիրիայի իշխանություններից պահանջել են հարգանք ցուցաբերել հարևան պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
ԱԽ բանաձևի նախագիծը, որում թուրքական բնակելի Աքչաքալ շրջանի գնդակոծումն անվանվել է «վտանգ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը», արգելափակվել է Ռուսաստանի կողմից։
Ավելի վաղ Թուրքիայի մեջլիսն իր հավանությունն էր տվել երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններին այն դեպքում, եթե կառավարությունը նման գործողությունների դիմելու անհրաժեշտություն տեսնի։
«Մենք խաղաղություն և անվտանգություն ենք ուզում և մտադրություն չունենք պատերազմ սանձազերծել»,- այս առթիվ հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրքական հանրապետությունն ի վիճակի է պաշտպանել իր սահմանները և իր քաղաքացիներին։ Թող ոչ ոք չփորձի մեր համբերությունը»,-ավելացրել է նա։
Օրինագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ և կառավարությանը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում Սիրիա ուղարկել զորքեր կամ հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում գտնվող թիրախներին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել