Ես հիմա պետք է ձերբակալված լինեի
Տնտեսություն
Վերջին ժամանակներում կարագի փոխարեն մեծ քանակությամբ սփրեդ է վաճառվել, այս առիթով «Ուրբաթ» ակումբում Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանն ասաց. «Այդ սննդամթերքի ստանդարտացումը արվել է ոչ թե Ազգային ինստիտուտում, այլ մասնավոր կառույցներում, դա փաստ է ու բոլորը գիտեն, որ Ստանդարտների ինստիտուտը ոչ մի գործարարի նման նվեր չի արել: Եթե ազգային ինստիտուտը սփրեդին տար կարագի արժեք, ապա ես, առնվազն, ձերբակալված կլինեի»:
Ազարյանի մեկնաբանությամբ՝ Ազգային ինստիտուտի լաբորատորիան զինված է տեխնիկայով: Երբեք ՀՍՏ չի կարող ստանալ այն ապրանքը, որը ստանդարտներին չի համապատասխանում: Բանախոսը ավելացրեց, որ Հայաստանում վաճառվում են կանանց կողմից օգտագործվող բազմաթիվ պարագաներ, օրինակ, կոսմետիկ միջոցներ, որոնց օգտագործումը առաջացնում է քաղցկեղ: Ազարյանը նշեց, որ դրանք հիմնականում Թուրքիայի կամ Պարսկաստանի արտադրանք են:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում