Հայաստանում եղանակն աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով
ՀայաստանՀայաստանի տարածքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-բ սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:
«Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ապրիլի 15-ի ցերեկը, 16-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: