ՀՀ ներմուծվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն է սահմանվել. ՊԵԿ
ՀայաստանՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 0405 10 1100 և 0405 10 1900 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն։
Սակագնային արտոնությունը տրամադրվում է ՀՀ մաքսային մարմնի գյուղատնտեսության ոլորտի իրավասու մարմնի կողմից ներկայացվող համապատասխան փաստաթղթի հիման վրա։ Արտոնությունը կիրառելի է 28.03.2022 -30.09.2022 թթ. միջակայքում` մաքսային մարմինների կողմից գրանցված հայտարարագրերի նկատմամբ: