Ուրբաթ օրը մեքենա վարելու համար ամենավտանգավոր օրն է
Հասարակություն
Ամերիկյան փորձագետները եկել են այն եզրակացության, որ մեքենա վարելու համար ամենավտանգավոր օրը ուրբաթն է, գրում է MIGnews-ը։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է «Nationwide Insurance» խոշոր ապահովագրական ընկերությունը, ուրբաթ օրերին ԱՄՆ-ում տեղի է ունենում ավելի քան 4.6 հազար ճանապարհատրանսպորտային պատահար։
«Ուրբաթ օրը մարդիկ մտածում են գալիք հանգստյան օրերի մասին, ծրագրեր են կազմում և չեն հետևում ճանապարհին»,- նշում է ընկերության փոխնախագահ Բիլլ Վինձորը։ Նրա խոսքերով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունենում «պիկ» ժամերին։ Ամենատարածվածն այն դեպքերն են, երբ մեքենան հարվածում է դիմացից գնացող տրանսպորտային միջոցին։
Դրա առնչությամբ մասնագետը խորհուրդ է տալիս միմյանցից հեռավորություն պահպանել։ Բացի այդ, մեքենա վարելիս վարորդները չպետք է խոսեն հեռախոսով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը