Այսօր Ուսուցչի համաշխարհային օրն է
Հասարակություն
Այսօր Ուսուցչի համաշխարհային օրն է, սակայն այս օրը նշվում է ոչ միայն որպես ուսուցիչների տոն, այլև` որպես ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն:
Տոնը պաշտոնապես նշելու որոշում առաջին անգամ կայացվել է 1994թ. ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից. դրանից հետո այն նշվում է ամեն տարի: Օրվա ընտրությունը կապված է 1966թ. Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի և «Աշխատանքի միջազգային կազմակերպության» կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունված «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» փաստաթղթի հետ, որը ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում, այն նշվում է աշխարհի մի շարք պետություններում:
Հայաստանում Ուսուցչի օրը մինչև վերջերս նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Այժմ պաշտոնական տոնացույցում ամրագրված է հոկտեմբերի 5-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը