ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Կարեն Դեմիրճյանի շիրիմին
ՀայաստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Կոմիտասի անվան այգու պանթեոնում՝ Հայաստանի Ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի շիրիմին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Կարեն Դեմիրճյանն այս ապրիլի 17-ին կդառնար 90 տարեկան։