Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը 

Անթիլիասի Մայրավանքում Հարության տոնի պատարագ է մատուցվել

Թուրքիա

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 17-ին հոծ բազմություն է հավաքվել՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի Ս. Պատարագին ներկա լինելու և Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամն ունկնդրելու համար, այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունից։

«Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը նշելու, Կիրակի, 17 Ապրիլ 2022-ին, հաւատացեալներու հոծ բազմութիւն մը հաւաքուած էր Անթիլիասի Մայրավանքի, մասնակցելու Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ Հայրապետական Ս. Պատարագի մատուցման եւ ունկնդրելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին պատգամը։ Նորին Ս. Օծութեան առընթերակայ եպիսկոպոսներն էին Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեան եւ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան։

«Քրիստոսի հրաշափառ յարութիւնը յաղթանակի տօն է. յաղթանակը երկինքին՝ մեղքով եւ ապականութեամբ շաղախուած երկրին դէմ, յաղթանակը ճշմարտութեան՝ կեղծիքին ու սուտին դէմ, յաղթանակը յաւիտենականութեան՝ ժամանակաւորին դէմ, յաղթանակը կեանքին՝ մահուան դէմ, յաղթանակը Աստուծոյ Թագաւարութեան՝ մարդու թագաւորութեան դէմ», ըսաւ Հայրապետը՝ նշելով, որ այսպէս ըմբռնեց Եկեղեցին Քրիստոսի յարութիւնը, որ եղաւ կենսատու աղբիւր ու վեհ առաքելութիւն, ու անով զօրացած Եկեղեցին դարերու ընթացքին ինքզինք արժեւորեց եւ իրագործեց մարդկային կեանքին մէջ։ «Յարութիւնը եղաւ այն հզօր վէմը, որուն դիմաց պատմութեան բոլոր փոթորիկները եկան ու փշրուեցան։ Մնաց քրիստոնէական հաւատքը եւ այդ հաւատքի պաշտպան ու կենսատու աղբիւր՝ Եկեղեցին», ընդգծեց Նորին Ս. Օծութիւնը՝ շարունակելով, որ պատմութեան ընթացքին, մեր ժողովուրդն ու հայրենիքը ինքզինք տագնապներու դիմաց գտած ժամանակ միշտ ալ փարած է յարութեան ու այդ հաւատքով ինքզինք նորոգած է։ Հայրապետը վկայակոչեց Քրիստոսի այն խօսքերը, որոնք արտասանած է իր յարութենէն ետք անակնկալ կերպով աշակերտներուն երեւցած ժամանակ, որ կ՚ըսէ.- խաղաղութիւն ձեզ, ե՛ս եմ, մի՛ վախնաք, ու վերյիշեցուց հաւատացեալներուն, որ այսօր եւս Քրիստոս կը ներկայանանայ մեզի՝ ըսելու «մի՛ վախնաք»։

Հայրապետը, ապա, անդրադարձաւ Հայաստանի ու Արցախի ներկայ կացութեան։ Վեհափառ Հայրապետը դիտել տուաւ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը չի կրնար անտարբեր ու լուռ մնալ ի տես տիրող կացութեան։ Խօսքը ուղղելով յատկապէս Արցախի մեր հայրենակիցներուն՝ ըսաւ. «Արցախի ժողովո՛ւրդ, կ՚ըսենք՝ մենք ձեզի հետ ենք, բառին ամէնէն զօրեղ իմաստով»։ Վեհափառ Հայրապետը ըսաւ, որ «անկախութիւնը եւ արդարութիւնը Աստուածատուր արժէքներ եւ իրաւունքներ են։ Արցախի ժողովուրդը հաւաքաբար հաստատած եւ ամրապնդած է իր անկախութիւնը այն հողին վրայ, ուր դարեր շարունակ ապրած ու ստեղծագործած է. հետեւաբար, ժողովուրդի մը անկախութիւնը չի՛ կրնար սակարկութեան սեղանի նիւթ դառնալ», ընդգծեց ան։ Իսկ անդրադառնալով Հայաստանի կացութեան, Հայրապետը իր մտահոգութիւնը յայտնեց եւ ըսաւ, որ այսօր Հայաստանը լուրջ տագնապներու դիմաց կը գտնուի եւ մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, ժողովուրդը, ինչպէս նաեւ Արցախի ժողովուրդը կարողանան իրենց հաւաքական կամքը հաստատել ամուր կերպով, որովհետեւ ազգի մը ազատ ապրելու կամքը եւ իրաւունքը կարելի չէ՛, այսպէս կոչուած, աշխարհաքաղաքական պայմաններու լոյսին տակ թէական դարձնել։

Իր պատգամի վերջին բաժնով, Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ Լիբանանի հայութեան, դարձեալ իր հայրական հոգատարութեամբ վստահեցնելով, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կը շարունակէ գործնապէս կանգնիլ Լիբանանի հայութեան կողքին։ Այս իմաստով, Հայրապետը նաեւ խօսեցաւ յառաջիկայ ամիս տեղի ունենալիք Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններուն եւ լիբանանահայ գաղութին ներկայացուցչութեան մասին։ Ան ըսաւ, որ պէտք է քաջ գիտակցիլ, թէ հայ գաղութը Լիբանանի եօթը գլխաւոր համայնքներէն մէկն է եւ ունի իր պարտաւորութիւններն ու իրաւունքները, որոնք կ՚իրագործուին շնորհիւ խորհրդարանին մէջ մեր արդար ներկայացուցչութեամբ։ Այս գծով, ան յորդորեց լիբանանահայութիւնը, Լիբանանէն ներս թէ դուրս, գործնապէս մասնակից դառնալու համայնքին գործունէութեան՝ քուէարկութեան ճամբով ընտրելու հայ գաղութի ներկայացուցիչները, որոնք թէ՛ ճանչցուած են գաղութին կողմէ, թէ՛ ալ կը ճանչնան հայ գաղութը. «ճիշդ է, որ Լիբանանի խորհրդարանէն ներս բոլոր երեսփոխանները լիբանանեան դրօշին տակ Լիբանանը կը ներկայացնեն, սակայն հոն մուտք կը գործեն համայնքի անունով։ Հետեւաբար, մեզի համար ընդունելի չէ, որ պատահական անձեր հայ համայնքը ներկայացնեն խորհրդարանէն ներս»։ Հետեւաբար, ոեւէ անձ, շահագործելով իր համայնքային պատկանելիութիւնը, չի կրնար ներկայացնել հայ գաղութը, ըսաւ ան։

Յայտնենք, որ Ս. Պատարագին ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան դեսպանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամներ, դեսպանատան անձնակազմը, կուսակցութեանց, կազմակերպութեանց, կառոյցներու ու մարմիններու ներկայացուցիչներ եւ ազգային ու քաղաքական բարձրաստիճան պատասխանատուներ. իսկ Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախումբը։

Յիշենք, որ Ս. եւ Անմահ Պատարագի աւարտին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Վեհարանի դահլիճին մէջ ընդունեց մեր ժողովուրդի զաւակներուն եւ ազգային ու քաղաքական բարձրաստիճան պատասխանատուներու կողմէ Ս. Զատկուան տօնին շնորհաւորանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու
Ամենադիտված