Հիլարի Քլինթոնն ու Սաակաշվիլին քննարկել են Վրաստանում տիրող իրավիճակը
Վրաստան
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախաձեռնությամբ`այսօր հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել նրա և Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի միջև. ասված է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Այս հեռախոսային խոսակցության հիմնական թեման եղել է խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում տիրող իրավիճակը, մասնավորապես մի շարք ընտրատեղամասերում ԿԸՀ-ի անդամների վրա ճնշում գործածելու դեպքերը. հաղորդում է մամլո ծառայությունը:
Ավելի վաղ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդը հոկտեմբերի 1-ին կայացած ընտրությունները Վրաստանում անվանել է վրաց ժողովրդի «Պատմական հաղթանակը» և այդ կապակցությամբ շնորհավորել երկրի նախագահ Սաակաշվիլիին և ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին:
«Մենք շնորհավորում ենք նախագահ Սաակաշվիլիին այն կապակցությամբ, որ նրա ղեկավարությամբ երկրում տեղի են ունեցել նման ժողովրդավար ընտրություններ, ինչը ևս մեկ քայլ էր երկրի ժողովրդավարական զարգացման ուղղությամբ: Շնորհավորում ենք Բիձինա Իվանիշվիլիին «Վրացական երազանքի» հաջողությունների կապակցությամբ»,-ասված է Նորլանդի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)