95 հազար եվրո «Դիլիջան» ազգային պարկին՝ CNF-ի կողմից
ՀայաստանՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Դիլիջան» ազգային պարկը Կովկասի բնության հիմնադրամի կողմից 2022 տարվա առաջին գումարային փոխանցումն է ստացել, որը կազմել է 95 հազար 500 եվրո։
Բնության հատուկ պահպանվող տարածքին հատկացված գումարն անհրաժեշտ է կառույցի արդյունավետ գործունեությանն ուղղված ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար։ Հիշեցնենք, որ մինչ այս առաջին գումարային օժանդակությունները հատկացվել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին /142 հազար 500 եվրո/ և «Արփի լիճ» ազգային պարկին /34 հազար եվրո/։