Հորդանանի թագավորը ցրել է խորհրդարանը
Աշխարհ
Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը հրամանագիր է ստորագրել խորհրդարանի ցրման մասին։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնել է Associated Press-ը։
Խորհրդարանի ցրմանը, հրամանագրի համաձայն, կհետևեն արտահերթ ընտրությունները։ Դրանց անցկացման ամսաթիվը դեռևս նշանակված չէ, սակայն սպասվում է, որ դրանք կանցկացվեն 2012 թվականի ավարտին մոտ։
Խորհրդարանի ցրման մասին որոշումը հրապարակվել է հերթական հակակառավարական զանգվածային ցույցի նախօրեին, որը նախատեսված է հոկտեմբերի հինգին և որին կմասնակցի 50.000 մարդ։
Նշենք, որ հորդանանյան խորհրդարանի նախկին երկու կազմերը ևս ցրվել են Աբդալլա Երկրորդի կողմից 2009 և 2007 թվականներին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ