Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը
Գիտություն և ՄշակույթԿյանքից հեռացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։
Վահան Իշխանյանը 58 տարեկան էր։
Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը: Վահան Իշխանյանը «Ռուսուլմանի նոթեր» , «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները», «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) , «Անմազ» (պատմվածքների ժողովածու) , «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ), «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» և այլ բազմաթիվ գործերի հեղինակ է։