Թատերական ինստիտուտին կից փողոցը կանվանափոխվի Խորեն Աբրահամյանի անունով
Գիտություն և ՄշակույթԵրևան քաղաքի ավագանին միաձայն ընդունեց Երևանի Մայիսյան փողոցը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի փողոց անվանակոչելու մասին նախագիծը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն ափսոսանքով ընդգծեց, որ Խորեն Աբրահամյանի անունով մինչ օրս փողոց չկա:
«Ընտրել ենք այդ փողոցը, որովհետև դա կրկնվող անունով փողոց է և կից է թատերական ինստիտուտին»,-ասաց նա:
Նշենք, որ որոշումը ավագանին ընդունեց ծափահարություններով: