Թունիսում 87 ցուցարար է ձերբակալվել
Մերձավոր Արևելք
Թունիսի իշխանությունները «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի դեմ բողոքող ցուցարարներին մի շարք մեղադրանքներ են ներկայացրել` այդ թվում մեղադրելով և պետական անվտանգության մարմինների դեմ հարձակում կազմակերպելու մեջ:
Մեղադրյալների փաստաբանները հայտնում են, որ Թունիսի իշխանությունների կողմից 87 մարդ է ձերբակալվել անկարգություններին մասնակցելու պատճառով: Ներկայումս նրանց սպասվում են մի շարք այլ մեղադրանքներ, հատկապես`պետական անվտանգության ուժերի վրա հարձակում կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Թունիսում ցուցարարները, բողոքելով հակաիսլամական ֆիլմի դեմ, փորձել են հարձակվել ԱՄՆ-ի դեսպանատան շենքի վրա, կոտրել ապակիները, պոկել դրոշը և այրել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ