Հայկական գրադարանների միջազգային 2-րդ գիտաժողովը մեկնարկում է
Հայաստան
Հոկտեմբերի 5-6-ը «Անցյալի պահպանություն`հանուն ապագայի» խորագրով անցկացվելու է Հայկական գրադարանների միջազգային 2-րդ գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
«Անցյալի պահպանություն`հանուն ապագայի» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու են գրադարանային ոլորտի, մասնավորապես աշխարհի հայկական գրադարանների հետ կապված հարցեր և առաջարկվելու են դրանց լուծման ուղիներ:
Քննարկվող թեմաներն են` հայագիտական հաստատությունների միջև գրքափոխանակության կազմակերպում, հայ հնատիպ գրքի համահավաք շտեմարանի ստեղծում, ինչպես նաև հայ պարբերկան մամուլի համահավաք գրացուցակի և շտեմարանի ստեղծում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)