ՌԴ Քննչական կոմիտեն գործ է հարուցել արվեստաբանի դեմ
Գիտություն և ՄշակույթՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մայրաքաղաքի Գոստինի Դվորում «Արտ-Մոսկվա» ցուցահանդեսում նկարիչ Օլեգ Կուլիկի «Մեծ մայրիկը» քանդակի ցուցադրության դեպքի առթիվ։
Գործը հարուցվել է 354.1 հոդվածի 3-րդ մասով՝ «Նացիզմի վերականգնում»։ Այս մասին RTVI-ին հայտնել է արվեստաբան, բլոգեր Քսենյա Կորոբեյնիկովան։ Նրա խոսքով՝ Կուլիկն ասել է, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե` հարցաքննության։
Ավելի վաղ «Artgid»-ը հայտնել էր, որ գործը հարուցվել է հենց նկարչի դեմ։ Նրա ընթացակարգային կարգավիճակն առայժմ անհայտ է: