ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել դպրոցներում ցանկացած դրամահավաք. ահազանգեր կան
Գիտություն և Մշակույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել առ այն, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները:
Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն