"Эхо Москвы" ռադիոկայանը՝ Նոբելյան մրցանակի թեկնածու
Աշխարհ
"Эхо Москвы" ռուսական ռադիոկայանը՝ գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի գլխավորությամբ առաջադրվել է Նոբելյան մրցանակի թեկածու։ Ռադիոկայանի ղեկավարությունը դեռևս չգիտի, թե ով է եղել առաջադրման նախաձեռնողը, գրում է BBC ռուսական ծառայությունը։
Ինչպես նախօրեին հայտնել է Ալեքսեյ Վենեդիկտովը Twitter-ի իր միկրոբլոգում. նա այդ մասին իմացել է France Presse և Reuter գործակալությունների լրահոսից։
«Մեզ հաճելի է առաջադրման փաստը, թեև մենք հասկանում ենք, որ դա բացարձակապես արդարացված չէ։ ԶԼՄ-ները չեն պայքարում խաղաղության համար, այլ պրոֆեսիոնալ կերպով լուսաբանում են իրադարձությունները։ ԶԼՄ-ները պետք է մասնագիտական մրցանակներ ստանան»,-ասել է գլխավոր խմբագիրը։
Ընդ որում՝ Վենեդիկտովը կարծում է, որ այդ որոշումը կարող է որոշակի նշան լինել ռուսական քաղաքական ղեկավարությանը, քանի որ հիմա նկատվում է տեղեկատվության տարածման ազատության վրա ճնշման մեծացում։ «Մենք շնորհակալ ենք նրանց, ովքեր ուշադրություն են դարձրել Ռուսաստանում ԶԼՄ-ների խնդիրներին»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ