Ռուսաստանում չեղարկվել են «Մաշինա վրեմենի» խմբի բոլոր ծրագրված համերգները
Գիտություն և ՄշակույթՌուսաստանում չեղարկվել են «Մաշինա վրեմենի» հայտնի ռոք խմբի բոլոր ծրագրված համերգները, հայտնում է Սթարհիթը` հղում անելով խմբի ներկայացուցչին։
Բայց խմբի մամուլի քարտուղարը միևնույն ժամանակ վստահեցնում է, որ խոսքը միայն մարզերում մայիսյան համերգների մասին է, և նույնիսկ այն ժամանակ՝ կորոնավիրուսի և ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով։
Մակարևիչն իր բլոգում գրել է, թե Ռուսաստանում «Մաշինա վրեմենիի» համերգների չեղարկումը երկար պատմություն ունի:
«Մեզ արգելել են 1970-ականներին, 1982-ի սկզբին և 2014-ից հետո: Վաղուց ենք ապրում, կշարունակենք ապրել»,- գրել է Անդրեյ Մակարևիչը:
Հաղորդվում է, որ Crocus-ը շարունակում է վաճառել մարտ ամսից հետաձգված հոկտեմբերյան համերգի տոմսերը։ Գները 1,5-ից 12 հազար ռուբլի են։