Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբերանշանի մրցույթ
Հայաստան
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հայտարարում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբերանշանի՝ լոգոյի մրցույթ: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից: Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ հայտարարությունը.
Մրցույթի ընթացքում ներկայացված աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
• արտահայտեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի գործունեության նպատակը և առաքելությունը,
• ունենան պարզ լուծումներ և դիպուկ կարգախոս:
Նախագծերը պետք է ներկայացվեն էսքիզի տեսքով՝ A4 ֆորմատով, ստվարաթղթի վրա, 2 տարբերակով՝ մոնոխրոմ և գունավոր, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով:
Լավագույն աշխատանքների համար սահմանված է մեկ գլխավոր մրցանակ` 500.000 դրամի և երկու խրախուսական մրցանակ' 250.000-ական դրամի չափով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է հայտարարվել դեկտեմբերի 1-ը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի