Շրջված գլխով բրիտանական գառնուկը գրավել է համացանցը (տեսանյութ)
Աշխարհ
Համացանցի նոր հերոսը շրջված գլխով գառնուկն է. գրում է Вести.Ru-ն։ Տեսանյութը, որտեղ երևում է Տերրի գառնուկը, հինգ օրով YouTube-ում հավաքել է 50.000 դիտում։
Համացանցի որոշ օգտատերեր, սակայն, թերհավատորեն են մոտենում տեսանյութին, ասելով, որ դա կարող է մոնտաժի արդյունք լինել։ Սակայն տեսանյութը համացանցում տեղադրած օգտատերը պնդում է, որ ոչ մի խաբկանք չկա, և գառնուկի գլուխն իսկապես շրջված է 180 աստիճանով։
Ալեն Մակնամարան Հյուսիսային Յորքշիրից հայտնաբերել է տարօրինակ կենդանուն զբոսնելու ժամանակ։ Սկզբից նրան թվացել է, որ գառնուկը վնասված է, սակայն հետո հասկացել է, որ կենդանին ողնաշարի թեքումով է ծնվել։ Ամենայն հավանականությամբ, դա որևէ ցավ չի պատճառում նրան, քանի որ գառնուկն իրեն հանգիստ է պահում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ