Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ Ռուբինյան Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված Աղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Կովկասի ապագան «Այսուհետ այսպես է լինելու»․ Փաշինյանը կրկին մեկնաբանել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Ուժի կիրառումը պետք է արդարացված լինի.Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) ՈՒՂԻՂ. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Ներքին ջարդ եք անում, քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում․ խաղաղություն կարո՞ղ եք հաստատել (տեսանյութ) Արթուր Բաղդասարյանի փաստաբանը հերքում է ՀԿԱԾ-ի հրապարակած տեղեկությունները Բոմժ են դառնալու, կարան իրենց լկտի պահեն ու բերանները չջարդվի՞. Փաշինյանը սպառնում է (տեսանյութ) Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) 

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

Հայաստան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:  Ըստ հաշվետվության՝  ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի` Կառավարությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունների արդյունքում ձևավորված ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 99.6%-ով՝ կազմելով 1,683.8 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 97.8%-ով՝ կազմելով 2,004.3 մլրդ դրամ:

Ինչպես նշել է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, 2021-ը մեկնարկել է լարված ֆինանսատնտեսական միջավայրով, ինչը պայմանավորված էր Արցախի պատերազմով և քովիդի համավարակով ի հայտ եկած սոցիալ-տնտեսական անորոշություններով: Հարկաբյուջետային, դրամավարկային և տնտեսական  քաղաքականությունների համադրման  արդյունքում 2021 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է  5,7 տոկոս՝ կանխատեսված 3,2-ի դիմաց: Փոխնախարարը նշել է, որ 2021-ի բարելավվել է հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը, որը նախորդ տարվա համեմատ աճել է 14,5 տոկոսով: Արդյունքում՝ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0.3 տոկոսով, հասնելով պատմական ամենաբարձր մակարդակի՝ 22,7 տոկոս: 2021 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 7.7%՝ գերազանցելով ՀՀ կենտրոնական բանկի նպատակային՝ (4 +/- 1.5%) ցուցանիշը: Տարվա ընթացքում, հաշվի առնելով ինչպես ներքին տնտեսությունում, այնպես էլ միջազգային պարենային շուկաներում գնաճային զարգացումները և գնաճային սպասումների որոշակի արագացումը, ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 2.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է երկու կարևոր ցուցանիշ. առաջին՝ ճգնաժամային տարում նախնական պլանի նկատմամբ 147 մլրդ դրամով գերակատարվել են բյուջեի եկամուտները և երկրորդ՝ նախնական պլանի նկատմամբ կապիտալ ծախսերն 100 տոկոսով իրականացվել են:

«Իհարկե, սրանք չափազանց կարևոր ցուցանիշներ են, բայց ես ուզում եմ խոսել 2022թ. բյուջեի մասին: Չնայած և՛ ծախսերի, և՛ եկամուտների մասով մենք հսկայական աճ ունեցանք, բայց 2022թ. բյուջեի և՛ ծախսերը, և՛ եկամուտները մենք կրկին  հսկայական չափով ավելացրեցինք: Հունվար-փետրվարին լավատեսական տրամադրություններ կային այդ առումով, բայց փետրվարի վերջին և մարտին աշխարհքաղաքական իրադարձությունների բերումով մենք որոշակի անհանգստացնող միտումների առերեսվեցինք:  Մեր լավատեսությունը զգուշորեն վերականգնելու համար շատ կոնկրետ հիմքեր կան, որովհետև ուզում եմ ընդգծել, որ առայժմ, այս պահի դրությամբ մենք շարունակում ենք ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման պլանով: Այսինքն՝ գերակատարման ռեժիմով ենք առայժմ առաջնորդվում»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է աշխատատեղերի ցուցանիշներին. 2022թ. մարտին աշխատատեղերի քանակով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: «2022թ. մարտ ամսվա տվյալները զիջում են միայն 2021թ. դեկտեմբերի տվյալներին: Մարտ ամսին  ունեցել ենք 654784 աշխատատեղ, որը 2021թ. մարտի համեմատ ավելի է 32622 աշխատատեղով կամ 5.3 տոկոսով, 2020թ. որպես ճգնաժամային տարի մենք չենք էլ համեմատում, համարելով, որ ցածր են ցուցանիշները, 2019թ. համեմատ ավելի են 70714 աշխատատեղով կամ 12.1 տոկոսով:  2018թ. մարտի համեմատ աշխատատեղերի քանակն ավելի է 120660-ով կամ 22.4 տոկոսով: Այսինքն՝ 2018թ.-ից ի վեր մենք ունենեք 120660 նոր արձանագրված աշխատատեղ:

Շատ կարևոր է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը: 2022թ. մարտի տվյալով միջին ամսական աշխատավարձը կազմել է 243607 դրամ, որը 2021թ. մարտի համեմատ ավելի է  32202 դրամով կամ 15.2 տոկոսով,  2019թ. համեմատ ավելի է  59730 դրամով կամ 32.4 տոկոսով, իսկ 2018թ. մարտի համեմատ ավելի է 69530 դրամով կամ 39.9 տոկոսով»:

Անդրադառնալով այլ ցուցանիշներին ևս՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք շատ որակական ցուցանիշներ են և վկայում են կոնկրետ արդյունքների մասին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ ՌուբինյանՈստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԱղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է Axios-ը տեղեկացել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի ղեկավարության դեմ հնարավոր հարվածների մասինՀայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Կովկասի ապագան«Այսուհետ այսպես է լինելու»․ Փաշինյանը կրկին մեկնաբանել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Բոլսոնարոն ԱՄՆ ժամանելուն պես սահմանապահ ծառայության կողմից ստուգման է ենթարկվելՈւժի կիրառումը պետք է արդարացված լինի.Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Պենտագոնի ղեկավարը աշխատանքից ազատել է ռազմական պլանավորողի առաջատարինՈՒՂԻՂ. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Ներքին ջարդ եք անում, քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում․ խաղաղություն կարո՞ղ եք հաստատել (տեսանյութ) Արթուր Բաղդասարյանի փաստաբանը հերքում է ՀԿԱԾ-ի հրապարակած տեղեկություններըԲոմժ են դառնալու, կարան իրենց լկտի պահեն ու բերանները չջարդվի՞. Փաշինյանը սպառնում է (տեսանյութ) ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել կանխել տարածաշրջանում լարվածության սրումըՌուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեինԿարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞ (տեսանյութ) Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. ՕբամաՈստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգումԱնկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան (տեսանյութ) Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է բեռնատար նավի հետ կապված խնդիրների պատճառովԱթոռով է, թե ինչով՝ համարժեք է ու ճիշտ․ աջակցում եմ ՔՊ-ին». Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ) Էստոնիան Ռուսաստանի սահմանի մոտ մինչև 150 բունկեր կկառուցիTRIPP-ը կարող է ներառել մինչև 5-6 ենթակառուցվածք, այդ թվում՝ գազատար և նավթատար․ Գրիգորյանընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան (տեսանյութ) Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան Hürriyet. Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում բազա հիմնելու հնարավորությունՈչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն (տեսանյութ) Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինԵս գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակըԿորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԸնկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինNYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համարԵրկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրանՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնումԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Մելանյա Թրամփը հաստատել է դեպի Ալեշկի ամերիկացի լրագրող դիտորդների ուղարկումըՈր հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
Ամենադիտված