Թուրքերը ձերբակալել են Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի սպանության մեջ մեղադրվողին
Աշխարհ
Թուրք սահմանապահները ձերբակալել և ոստիկանությանն են հանձնել Թունիսի երկու քաղաքացու, որոնց կասկածում են Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանության մեջ. հայտնում է Reuters-ը:
Համաձայն այդ տվյալների՝ թունիսցիները փորձել են ներթափանցել Թուրքիա կեղծ անձնագրերով, սակայն ձերբակալվել են Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում:
Տեղական ոստիկանությունը հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել այդ հաղորդագրությունը: Այն ո՛չ հաստատվել է, ո՛չ էլ հերքվել: Թե ինչ հիմքերով են ձերբակալվածները կասկածվում դեսպանի սպանության մեջ, հայտնի չէ: Միաժամանկ անհայտ է առայժմ, թե կոնկրետ որ երկրից են կասկածյալները փորձել մուտք գործել Թուրքիա:
Ավելի վաղ լիբիական իշխանությունները հայտնել էին, որ ձերբակալել են Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա կազմակերպած հարձակման մեջ մեղադրվող տասնյակ ցուցարարների:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ