Հայաստանի ղեկավարությունը նույնպես ընդունում է խաղաղապահների դերը․ ՌԴ դեսպան
Հայաստան
Խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու եւ իրավիճակի էսկալացիան կանխելու համար։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ բոլորը, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարությունը, ընդունում են, որ խաղաղապահներն առանցքային դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում։
«Դրանում ոչ ոք չի կասկածում։ Սա է թելադրում նաեւ ողջախոհությունը»,-նշեց դեսպանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արցախում խաղաղապահների արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)