Ուկրաինայում ձերբակալել են կանացի ներքնազգեստ հագած բեռնակրին
Աշխարհ
Ուկրաինական Կիրովսկ քաղաքում ոստիկանները ձերբակալել են բեռնակրի, որի հագին եղել են կանացի տարբեր ներքնաշորեր: Այդ մասին հայտնում են «Украинские новости»-ն՝ հղում կատարելով ՆԳՆ-ի շրջանային վարչությանը: Տղամարդուն մեղադրում են տեղի 16-ամյա բնակչուհու վրա հարձակվելու մեջ:
Տուժած քաղաքացին պատմել է ոստիկաններին, որ անծանոթ տղամարդը հարձակվել է իր վրա երեկոյան և պահանջել հանվել՝ զգուշացնելով, որ նրան ծեծի ենթարկելու և բռնաբարելու մտադրություն չունի: Տուժած 16-ամյա աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն, և կասկածյալը շուտով ձերբակալվել է: Անձի ինքնությունը պարզվել է. նա 26-ամյա տեղաբնակներից է, որն աշխատում է որպես բեռնակիր:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ