Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտում մասնակցում են ջահերով երթին (տեսանյութ)
ՏեսանյութերԼՂ պետնախարար Արտակ Բեգլարյանն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է կադրեր` Ստեփանակերտում կայացած ջահերով երթից։
Երթին մասնակցել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Թող աշխարհով մեկ ջահերի լույսը լույս սփռի պատմական արդարության վերականգնման ճանապարհին, թող լույս սփռվի բոլոր նրանց մտքերի վրա, ովքեր ժխտում են և դրանով իսկ արդարացնում հանցագործությունը», - գրել է պետնախարարը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)