Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում 

Լվացքատունը փակվում է. Գյումրու ավագանին հերթական գաղտնի նիստն է գումարել

Քաղաքական

Այսօր` հոկտեմբերի 5-ին` ժամը 11:25-ին Գյումրու քաղաքապետարանի վեբ կայքում «Ավագանու որոշումներ» բաժնում մի տող հայտվեց «Արձանագրություն N10» վերնագրով: Փաստաթուղթը բացելուց հետո պարզվեց, որ 2012 թվի սեպտեմբերի 13-ին անցկացված Ավագանու նիստի արձանագրությունն է.

Այնինչ, ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում Գյումրու քաղաքապետարանը, ավագանու հերթական նիստի անցկացման մասին որեւէ հայտարարություն չի արել ոչ իր կայքում, ոչ թերթերով, ոչ հեռուստաալիքներով, ոչ էլ ՏԻՄ օրենքի 12.1 հոդվածով սահմանված կարգով' քաղաքի 75 հատվածներում

հայտարարություններ փակցնելու միջոցով: Մեր լրագրողներն էլ, թեպետ պարտավոր չէին, բայց շաբաթը 2-3 անգամ հարցրել են քաղաքապետարանի պաշտոնյաներին, թե այս շաբաթ նիստ կա՞, պարոն էսինչյան, ու ստացել են բացասական պատասխան: Նման պատմություն էլի էր կրկնվել ու գրել-քննադատել էինք, սրանց անմեղսունակ անտեղյակությունը: Այդ նիստը, (եթե այն գումարվել է, իհարկե), գումարվել է փաստորեն գաղտնի: Դրան նախորդած երկու նիստերի մասին (N8, 3 հուլիսի 2012, N9; 1 օգոստոսի 2012) քաղաքապետարանի կայքում նախօրոք հայտարարություններ էին զետեղվել, որոնցից էլ տեղեկանալով, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ինտերնետային ուղիղ հեռարձակում էր կազմակերպել դրանցից, տեսագրությունները կարելի է դիտել այստեղ.

http://www.youtube.com/watch?v=tKFsjXeuVaY&feature=plcp

http://www.ustream.tv/recorded/24392827

http://www.ustream.tv/recorded/23738622

Ու մեկ էլ հանկարծ, դրանցից հետո, սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններից 4 օր անց, առանց որեւէ հանրային իրազեկման, առանց ԶԼՄ-ներին տեղեկացնելու, պարզվում է քաղաքապետը Ավագանու նիստ է գումարել:

ՏԻՄ օրենքն ասում է հետեւյալը. (h.12.) համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձեւավորում են համայնքի ղեկավարը եւ ավագանու անդամները' աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասը օր առաջ ներկայացրած գրավոր հարցերից:… Հարցերի հեղինակները պետք է ներկայացնեն որոշման նախագծեր: Յուրաքանչյուր նախագծին կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները եւ յուրաքանչյուր որոշման նախագծի իրականացման ֆինանսական ծախսերի նախահաշիվները: Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը եւ համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց առնվազն յոթ օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:

Ստացվում է, որ արդեն սեպտեմբերի 6-ին գործող Ավագանու անդամներին տրամադրած են եղել նիստի օրակարգային հարցերն ու հարակից փաստաթղթերը, իսկ հանրությանը տեղեկացնել չեն բարեհաճել:

Ես առիթ ունեցել էի գրել դեռ ամիսներ առաջ, որ, եթե Վ.Ղուկասյանը չի առաջադրվելու, ուրեմն վրա-վրա ավագանու նիստեր պիտի սպասել, ահագին կիսատ-պռատ բաներ կունենան ավարտելու, իսկ առանց ավագանու որոշումների կիսատ գործերը լմնցնել չեն կարողանա: Ու այդ նիստերին հանրային իրազեկում բոլորովին չի սազում ըստ իրենց:

Փաստորեն այս իշխանությունը չդիմացավ վերջին ամիսների փորձությանն անգամ, ապացուցեց, որ գյումրեցոնց համար չէ, այլ գյումրեցոնց միջոցով է միայն, ինչպես փակ եղավ, այնպես էլ փակ մնաց, ինքնասածի, ինքն իր գլխին: Վարդան Ղուկասյանի իշխանությունը ուզեց, թե չուզեց, կարողացավ ապացուցել, որ չի հարգում քաղաքացիների կարծիքը: Այն երկու նիստերն էլ, որ ազդարարվեցին նախապես, այն փուլում էին, երբ դեռ պարզ չէր' կթողնե՞ն Ղուկասյանին առաջադրվել, թե՞ ոչ, ու էդ արանքը, երեւի, ստիպված էր մի քիչ ժողովրդավար խաղալ, իսկ հիմա արդեն դա իրեն պետք չէ, հիմա վերջակետեր շարելու ժամանակն է, իսկ այս եւ այլ հնարավոր նիստերի գաղտնիությունը հուշում է, որ լվացքի ժամանակն է: Եւ ինչ լվացք առանց Ավագանու ականավոր անդամների:

Ես օրական 5 անգամ նայում եմ քաղաքապետարանի www.gyumricity.am կայքը, եւ այսօր երկու ստուգումներիս արդյունքում նկատեցի, որ այդ 10-րդ արձանագրությունը հայտնվեց այնտեղ: Փաստորեն սեպտեմբերի 13-ի նիստի տեքստային արձանագրությունը իրենց կայքում դնելու համար 21 օրվա կարիք են ունեցել, պատկերացնու՞մ եք, երեք շաբաթ են ծախսել այն բանի համար, ինչը կարելի էր անել 10-12 րոպեում: Հիմա իրավունք ունե՞նք ենթադրելու, որ մինչեւ իրական իշխանափոխությունը, ավագանու գաղտնի անցկացված, իսկ օրենքի տառացի մեկնաբանությամբ, նույնն է, որ' չանցկացված նիստերի անհասկանալի թվով էլի մի քանի արձանագրություններ կարող են ծլել կայքում, իբր' էլի են նիստեր եղել սեպտեմբերի 13-ից հետո, ու ոչ ոք դրանցից տեղյակ չի եղել: Իհարկե' ունենք:

Այս գաղտնի նիստի արձանագրության 27 որոշումները հետեւյալն են պարունակում.

Մեկ որոշմամբ դադարեցվել են 4 մանկապարտեզների գործունեությունը, իսկ 4 որոշումներով ստեղծվել են 4 մանկապարտեզներ, մոտ մեկ տասնյակ փոփոխություններ նախկինում ընդունված որոշումներում, դրանք հիմնականում քաղաքի հողերի աճուրդային վաճառքի մասին որոշումներ են, մասնավորաբար, Մուշ-2-ում 1 քառակուսի մետրը 1200 դրամի կարգի գնով, մի քանի որոշում վերաբերվում է համայնքային շենք-շինությունների եւ բացվածքների օտարմանը, ուշագրավ է ամսական 50 հազար դրամով Գյումրու քաղաքապետարանի վարչական շենքում 55 քառակուսի մետր տարածքը 2 տարով վարձակալման տրամադրելու մասի որոշումը, նպատակը' սննդի սարքավորումների տեղադրում, չի ասվում ճաշարանի, կամ բուֆետի ստեղծում: Մի որոշում կա Սայաթ-Նովա փողոցի գետնանցումը 20 տարով տարեկան 250 հազար դրամով վարձակալման տրամադրելու մասին: Մեկ այլ որոշում Հայաստանի կույրերի միավորման ՍՊԸ-ին գույքահարկի գումարը զիջելուն է վերաբերվում, մեկ ուրիշը' «Լուսաղբյուր» ՀԿ-ին իր վարձակալած համայնքապատկան 61 քառակուսի մետրանոց շենքային բացվածքը 2 մլն դրամով օտարելու մասին է (32000/քմ), ապա' Ղ-Տելեկոմին 300 քառ մետր մակերեսով հողամասը 1,2 մլն դրամով օտարելու մասին (4000/քմ):

Որոշումներից մեկով գտել են, որ Գյումրու քաղաքապետարանին պատկանող ԶԻԼ-130 մակնիշի 128SL45 պետհամարանիշի մեքենան եւ TՕ 18 բարձիչը հետագա շահագործման համար պիտանի չեն եւ հանձնարարել են «համապատասխան գործողություններ իրականացնել», դա երեւի «սպիսատն» է' ինչ-որ մեկի կալվածքում ծառայեցնելու նպատակով: Ավագանին որոշել է 2012 թվականի 2-րդ կիսամյակի համար նախատեսված վարչական բյուջեի պահուստաֆոնդից 80 միլիոն դրամ հատկացնել 4.5.1 ենթախմբի 5113 (շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին, իսկ շենքերը որոշման մեջ թվարկված չեն: Ընդհանրապես, որոշումներից մի քանիսը ունեն պարտադիր հավելվածներ, սակայն դրանցից որեւէ մեկը քաղաքապետարանի կայքում չկա, այդ թվում 18 քաղաքացիներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին որոշման հավելվածը:

Իսկական գանձ է 24-րդ որոշումը, որն ամբողջությամբ արժե մեջբերել.

«Գյումրու ավագանու 2006 թվականի մայիսի 23-ի «Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող «Արագած» ՄՄԿ շենքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 4 որոշմամբ «Մարզամշակութային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 99 տարի ժամկետով, անհատույց օգտագործման է տրամադրվել 5292,60 քառ.մ տարածք: Այնուհետև Գյումրու ավագանու 2007թվականի փետրվարի 9-ի «Գյումրու համայնքի սեփականություն հանդիսացող Մհեր Մկրտչյան փողոցի «Արագած» մարզամշակութային կենտրոնի շենքի 3396,12 քմ մակերեսով հատվածը օտարելու մասին» N 3 որոշմամբ «Մարզամշակութային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարվել է 3396,81 քառ.մ տարածք, (որոշման մեջ չի ասվում, որ այդ 3391 քառակուսի մետրը օտարվել է ջրի գնով' մոտ 9 մլն դրամով, 2649 դրամ/քմ.-Լ.Բ.): «Մարզամշակութային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է 2006թվականի հունիսի 15-ին Գյումրու քաղաքապետարանի հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը վերանայելու և չօտարված 2386,18քառ.մ տարածքի համար անհատույց օգտագործման նոր պայմանագիր կնքելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով' Գյումրու ավագանին որոշում է «Մարզամշակութային կենտրոն» ՍՊԸ-ի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, 99 տարի ժամկետով Գյումրու Մ.Մկրտչյան 49 շենքի 2386,18 քառ.մ տարածքի համար:» Զարմանալի է, որ 4 մլն տարով չեն տվել վարձով:

Բոլոր որոշումները, ինչպես միշտը, կայացվել են միաձայն եւ անծլնգ:

Միակ մխիթարությունն այն է, որ էս տունտունիկին քիչ մնաց, այլեւս երբեք չեն լինելու այնպես ինչպես 13 տարի շարունակ էր, չեն լինելու հանրությունից գաղտնի անցկացվող նիստեր եւ խորհրդավորությամբ պարուրված որոշումներ, ավագանու բոլոր որոշումները, ծախսերի եւ նյութական միջոցների մասին բոլոր շարժերը հրապարակելու եմ անխտիր: Պրծավ կանաչ խիարը. լվացքատունը փակվում է, պարոնայք քվեարկիչներ:

Լեւոն Բարսեղյան

asparez.am

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ)
Ամենադիտված