Մեկ տարի առանց Սթիվ Ջոբսի
Աշխարհ
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2011-ի հոկտեմբերի 5-ին մահացավ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը:
Չնայած իր անբուժելի և ծանր հիվանդության, Ջոբսի մահը ողջ աշխարհի համար անսպասելի էր, եթե չասենք ՝շոկ:
Ջոբսի մահը սգում էին բոլորը և ամենուր: Անգամ նրանք, ովքեր երբևէ իրենց ձեռքն անգամ չէին առել նրա բարձր տեխնոլոգիական գյուտերը, բոլորը ցավում էին Ջոբսի մահվան առթիվ:
Սթիվի երկրպագուներն որոշել էին անգամ հոկտեմբերի 14-ը հայտարարել «Սուրբ Սթիվ Ջոբսի օր» : Այդ օրը, բոլոր նրանք, ովքեր ցավում են Ջոբսի համար, պետք է գործի կամ դասի գնան Ջոբսի սիրելի շորերով՝ մուգ ջինսերով և սև երկարավիզ բլուզներով:
Հնարավոր է, որ շատ ակտիվիստներ այդ ավանդույթը կրկնեն նաև այս տարի:
Այսօր ամբողջ աշխարհում կանցկացվեն նաև ակցիաներ Սթիվ Ջոբսի հիշատակին նվիրված: Այս մասին հայտնում է cosmo.ru–ն:
Պետերբուրգում նախատեսվում է խնձորների ցրում, իսկ Նովոսիբիրսկում՝ կներկայացնեն Apple ընկերության հիմնադիրի հուշարձանի մակետը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ