Թուրք նախարարը կարծում է, որ իրենց պատմությունը մաքուր է, իսկ իրենք էլ ամաչելու բան չունեն
Թուրքիա
ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-կողպեք» ռազմագործողությանը մասնակից ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցել է վիդեոկապով։ Ընթացքում խոսել է նաև Հայոց ցեղասպանության թեմայից։
Թուրքայի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աքարը մասնավորապես ասել է.
«Մենք ակնկալում ենք, որ բոլորը կտեսնեն այս անհիմն պնդումների վերաբերյալ մեր պատմաբանների բացահայտած փաստերը։ Սրանք (իմա․՝ հայերը-խմբ․) պատմությունից թշնամություն են հանում։ Դա այն աշխատանքը չէ, որը կծառայի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը»։
Թուրք նախարարի պնդմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, հիմա խեղաթյուրվում է քաղաքական նպատակներով և կարծում է, որ իրենց պատմությունը մաքուր է, իսկ իրենք էլ ամաչելու բան չունեն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)