Հյուսթոնի երկրպագուները կլսեն այն, ինչ երբեք չեն լսել
Աշխարհ
Նույեմբերի 13-ին վաճառքի կհանվի Ուիթնի Հյուսթոնի հետմահու առաջին երգերի հավաքածուն:
Ձայնասկավառակը անվանվել է «I Will Always Love You - The Best of Whitney Houston»: Համաշխարհային ճանաչում ունեցող հիթերի հետ մեկտեղ, ձայնասկավառակում ներառվել է նաև «I Look To You» երգի նոր տարբերակը՝ Ար. Քելիի հետ զուգերգի տարբերակով:
«Ար.Քելիի հետ զուգերգն ուղղակի ռումբ է: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք, ով առաջին անգամ կլսի այս տարբերակը, ողջ կյանքում կհիշի»,-ասել է պրոդյուսեր Քլայ Դեյվիսը:
Ձայնասկավառակում ներառվել է նախկինում չթողարկված Հյուսթոնի երգերից ևս մեկը՝ «Never Give Up»: Ինչպես նաև «I Will Always Love You», «Saving All My Love For You», «I Wanna Dance With Somebody» և այլ՝ արդեն հիթ դարձած երգեր: Իսկ նոյեմբերի 27-ին խանութներում կհայտնվի Ուիթնիի լուսանկարչական ալբոմը, որում ներառված կլինեն 22 հայտնի լուսանկարիչների աշխատանքները: Նրանք համագործակցել են Հյուսթոնի հետ նրա կարիերայի ընթացքում, հայտնում է cosmo.ru–ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ