Financical Times Deutschland: Ամերիկացիները ստացել են արհեստական խոզապուխտ
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան Modern Meadow ընկերությունը հայտնաբերել է արհեստական միս արտադրելու տեխնոլոգիան: Ընկերությունը ցանկանում է այդ գյուտով դուրս գալ համաշխարհային շուկա, հայտնում է գերմանական Financical Times Deutschland-ը:
Գյուտարարները կարծում են, որ նոր տեխնոլոգիան ավելի հումանիտար է, քան կենդանիների սպանությունը, և թույլ է տալիս օգտագործել արհեստական միսը նաև այն մարդկանց, ովքեր գիտակցաբար հրաժարվում էին մսից՝ ելնելով բարոյա-գեղագիտական պատկերացումներից, քանի որ արհեստական միսը ստանալու են կենդանիների մկանային հյուսվածքներից:
Modern Meadow-ն արդեն գրանցել է իր առաջին հաջողությունը, պնդում են լրագրողները: Անդրաս Ֆորգաչը պատմում է, որ փորձագետ գիտնականներն արդեն պատրաստել են, տապակել և կերել արհեստական խոզապուխտը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում