«Ազատություն» ռադիոկայանի «վրիպումները» դարձել են պարբերաբար. մնում է հասկանալ՝ ինչո՞ւ կամ ո՞ւմ պատվերով է. Արցախի ԱԺ պատգամավորներ
Արցախ
Ապրիլի 26-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները խորհրդարան են հրավիրել ԱԳ նախարար Դ.Բաբայանին: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումները:
Քննարկվել են տարբեր ձևաչափերով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը և դրա արդյունքում ակնկալվող փաստաթղթերի մեջ Արցախի Հանրապետությանը սպառնացող հավանական վտանգները:
Երկուստեք կարևորել են ապրիլի 14-ի ԱԺ հայտարարության լույսի ներքո Արցախի Հանրապետության կարգավիճակի, սահմանների և անվտանգության հիմնախնդիրների արտացոլումը ստորագրվելիք ցանկացած փաստաթղթում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երեկ «Ազատության» ռադիոկայանին տրված Դ. Բաբայանի առցանց ասուլիսին, որը, ըստ Դ. Բաբայանի, ռադիոկայանի կողմից լրիվ չէր ներկայացվել և իր պահանջով վերացվել է «վրիպումը»:
Խմբակցության ղեկավարները փաստել են, որ հիշյալ ռադիոկայանի նման «վրիպումները» դարձել են պարբերաբար և մնում է հասկանալ՝ ինչո՞ւ կամ ո՞ւմ պատվերով է կատարվում այդ ամենը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)