Սուրեն Պապիկյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակը
Արտաքին Քաղաքական
Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)