Արցախի նախագահ հանդիպել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ
Քաղաքական
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Արցախի նախագահի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է ներքին, արտաքին, սոցիալ-տնտեսական ոլորտներում Արցախի առջև ծառացած հիմնախնդիրները ու տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումները:
Նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև մասնակիցներին հուզող հարցերին:
Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հարնրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)