Դիմել են թեժ գծին
Հասարակություն
2012 թվականի սեպտեմբերի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության շուրջօրյա գործող «Թեժ գիծ» (հեռ. 52-88-72) ծառայությունը ստացել է 457 հեռախոսազանգ:
Զանգերի գերակշիռ մասը՝ 274, եղել է տեղեկատվական բնույթի:
Արձանագրված հեռախոսազանգերն ըստ բնույթի այսպիսին են՝
• հիվանդանոցային բուժօգնություն՝ 46, որից 7-ը կազմակերպչական բնույթի, 8-ը գումարային, 30-ը պետական պատվերի սահմանափակման, 1-ը հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի հետ կապված հարցեր
• առաջնային բուժօգնություն՝ 21, որից 2-ը գումարային, 2-ը հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի հետ կապված, 17-ը կազմակերպչական բնույթի հարցեր
• ծննդօգնության վերաբերյալ՝ 5, որից 1-ը գումարի հետ կապված, 4-ը կազմակերպչական բնույթի
• երեխաներին վերաբերող հարցեր՝ 30, այդ թվում 3-ը 0-7 տարեկան երեխաների հավաստագրի առկայության պարագայում գումարի հետ կապված բողոք, 1-ը հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից դժգոհություն, 20-ը պետական պատվերի սահմանափակման, 6-ը կազմակերպչական բնույթի հարցեր
• դեղորայք՝ 28, որից 21-ը դեղերի անկանոն մատակարարման վերաբերյալ, 1 դժգոհություն դեղերի բաշխման գործող կարգից, 6 բողոք դեղերի գներից
• այլ՝ 16:
Հնչել է նաև առողջապահության նախարարության գործառույթներին չառնչվող 37 հարց:
Նշենք, որ գրանցված բոլոր հեռախոսազանգերը զեկուցվել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և համապատասխան լուծումներ ստացել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը