Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը 

Այդ կնոջը վրաերթի են ենթարկել քաղաքական հայացքների՞ համար․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը 1993 թ. ծնված Սոնա Մնացականյանն էր՝ Արարատի մարզի Բերքանուշ գյուղից։ Սոնա Մնացականյանը Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թեւեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր, բայց պատահարից անմիջապես հետո երիտասարդ կնոջ անունը կապեցին ցուցարարների հետ, թե նա ցույցի մասնակիցներից էր, փողոցն էլ անթույլատրելի տեղից է անցել։ Սակայն հետո պարզ դարձավ, որ կինը ցույցի մասնակից չի եղել եւ փողոցն էլ հետիոտնի համար թույլատրելի տեղից է անցնելիս եղել:

Եվ եթե վարչապետի ավտոշարասյունն ավելի ցածր արագությամբ անցնելիս լիներ, կամ` վրաերթից անմիջապես հետո կանգնեին եւ օգնություն ցույց տային հղի կնոջը, գուցե հնարավոր լիներ փրկել նրա կյանքը` ժամանակին հիվանդանոց հասցնելով: Եթե նման դեպք տեղի ունենար տարիներ առաջ, մեր քաղաքացիական հասարակությունը պիկետներ, ցույցեր ու հայտարարություններ կաներ՝ պահանջելով պատժել մեղավորին, իսկ հիմա լուռ է։

Քաղհասարակության ակունքներում կանգնած, ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ Հեռուստատեսության եւ ռադիոյի անդամ Արթուր Մանուկյանին մենք մի քանի հարց ուղղեցինք այս ողբերգական դեպքի առիթով։

- Երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի է ենթարկվել ու 

տեղում մահացել 29 ամյա հղի կին, որի մահը 

միանգամից սկսեցին շահարկել տարբեր իշխանական ֆեյքեր, թե ցուցարար էր,

 փողոց էր փակել եւ այլն, եւ այլն։ Ինչպե՞ս եք այս իրավիճակը գնահատում։

- Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային դեպք, սա քրեական հարց է, եւ Քրեական օրենսգրքում այդ հարցի պատասխանն ամբողջությամբ տրված է։ Ցանկացած ճանապարհային դեպք՝ մահվան ելքով կամ ոչ, քրեական գործ է։ Ո՞նց պետք է վերաբերվեմ, երբ հղի կին է զոհվել՝ ահավոր վատ․․․ եւ այս դեպքը կապ չունի քաղաքականության հետ, հարցը մի քաղաքականացրեք․․․

- Այնքանով կապ ունի, որ դա Փաշինյանի ավտոշարասյունն է եղել, եւ ոչ մի 

մեքենա չի կանգնել ու օգնություն ցույց չի տվել, հետո էլ մահացած կնոջ անձը 

որպես փողոց փակած ցուցարար ներկայացրին, ով, իբրեւ թե, օրենք է խախտել․․․

- Շատ վատ է, որ քաղաքականացնում են այս հարցը, հիմա Դուք ինձ քաղաքական ենթատեքստով հարց եք տալիս, ու ես ինձ վատ եմ զգում․․․, սա քրեական հարց է, եղել է ճանապարհատրանսպորտային ողբերգություն, եւ ամենախիստ ձեւով Քրեական օրենսգիրքը պետք է աշխատի, սա քաղաքական հարց չէ, բայց Դուք տալիս եք Նիկոլ Փաշինյանի անունը․․․ այդ կնոջը վրաերթի են ենթարկել իր քաղաքական հայացքների՞ համար, չէ՝ չէ՞, բա ինչո՞ւ եք քաղաքական գործչի անուն տալիս․․․

- Որովհետեւ այդ քաղաքական գործչին ուղեկցող ավտոշարասյունն է վրաերթի

 ենթարկել եւ անօգնական թողել-հեռացել, ու եթե ղեկին Փաշինյանը

 չի եղել, դա դեռ չի ազատում նրան պատասխանատվությունից․․․

- Եթե այլ պարագաներում Քրեական օրենսգիրքն աշխատում էր խիստ, այս պարագայում պետք է աշխատի ծայրահեղ խիստ, եթե ոչ ավել։

- Դուք հույս ունեք, որ օրենքը կպատժի՞ Փաշինյանի ավտոշարասյան այդ 

ոստիկանին։

- Ես ոչ թե հույս ունեմ, այլ եթե չլինի, ինքս կպահանջեմ, որ ցանկացած հանցագործ պատժվի ամենախիստ ձեւով․․․ երբ ես պատգամավոր չեմ եղել, արել եմ շատ մանր-մունր ճանապարհային խախտումներ, բայց իմ պատգամավոր լինելու ժամանակ ոչ մի խախտում չեմ արել․․․․

- Ես հիշում եմ՝ 10 տարի առաջ,

 երբ Դուք պատգամավոր չէիք, ու սպանեցին Վահե Ավետյանին, 

Դուք քաղաքացիական հասարակության հետ «Հարսնաքարի» մոտ, 

անձրեւի տակ կանգնած՝ պահանջում էիք արդարադատություն եւ պատիժ ՌուբենՀայրապետյանին։ Հիմա է՞լ նույն ձեւ կպահանջեք պատժել մեղավորին։

- Այն ժամանակ ես գիտեի, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետեւ կար անպատժելիության ահռելի մեծ մթնոլորտ եւ իրավիճակ։ Եվ ես պահանջել եմ, որ օրենքը գործի բոլորի հանդեպ հավասար եւ ծայրահեղ կերպով խիստ՝ իշխանավորների նկատմամբ։ Նույն տեքստը հիմա ես կրկնում եմ․․․

- Այսինքն, նույն ձեւով պահանջում եք պատժել մեղավորին, եթե անգամ դա Նիկոլ Փաշինյա՞նն է։

- ․․․Ով ուզում է լինի, եթե անգամ դա լինեմ ես, իմ մտերիմ հարազատը, ով ուզում է լինի, անկախ իմ վերաբերմունքից, օրենքը պետք է գործի եւ պետք է լինի կույր բոլորի առաջ, չպիտի նայի՝ իշխանավոր է, թե իշխանավոր չէ․․․ Պետք է հետաքննություն արվի, պարզվեն բոլոր հանգամանքները, եւ օրենքը կիրառվի իր խստագույն դրույթով, որովհետեւ դեպքը տեղի է ունեցել հասարակական տեսանկյունից շատ զգայուն պարագայում՝ վարչապետի շարասյունն է եւ այլն․․․ սա զգայուն թեմա է, եւ օրենքը պետք է խստանա ստեղ, մեղմացուցիչ հանգամանքներն էդքան էլ չպետք է մեղմանան, եթե դրանք կան»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել
Ամենադիտված