Երևանն ու Վենետիկը դարձան «քույր քաղաքներ»
Աշխարհ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վենետիկի իր գործընկերոջ՝ քաղաքապետ Ջորջո Օրսոնիի հետ ստորագրել են Երևանը և Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերյալ համաձայնագիր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվել են խթանել տնտեսական, զբոսաշրջային, մշակութային և սպորտային՝ երկուստեք փոխշահավետ համագործակցությունը՝ այդ համատեքստում նաև գործնական քայլեր նախաձեռնելով՝ երկու քաղաքների գործարար շրջանակների և մշակութային հաստատությունների միջև ճանաչողական փոխայցերը կազմակերպելու և ապահովելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի