Բակո Սահակյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Բակո Սահակյանը պատվավոր կոչումների վկայականներ եւ պետական պարգեւներ է հանձնել կրթության եւ գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ իր ելույթում երկրի ղեկավարը նշել է, որ մեր ժողովրդի հարատեւության հիմքում ընկած է նաեւ հայ ուսուցիչների անձնվեր ու քրտնաջան աշխատանքը: Որպես կրթության ոլորտի զարգացման գերխնդիր՝ Բակո Սահակյանը մատնանշել է հայրենասեր եւ ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթություն ստացած հասարակություն ունենալու հրամայականը: Ըստ երկրի ղեկավարի՝ դրա համար կա անսպառ ներուժ, որը պետք է պահպանել եւ հմտորեն օգտագործել:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ կրթության ոլորտը եւ այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես եղել են եւ կմնան պետության ուշադրության կենտրոնում՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով կհաջողվի իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձնիք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան