Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա
ՀայաստանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում ապրիլի 29-ի և մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Ապրիլի 30-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ապրիլի 30-ի և մայիսի 01-ի գիշերը, մայիսի 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 29-ի և մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, ապրիլի 30-ի և մայիսի 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 30-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: