«Հայկական ժամանակ». բաց սպառնալիք
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Եթե հավատանք ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթի տվյալներին, Հայաստանի Հանրապետությունը առաջիկայում կարող է ներքաշվել գլոբալ պատերազմի մեջ, ընդ որում՝ բացարձակապես կապ չունենալով այդ պատերազմի շարժառիթի հետ:
«ՆԳ»-ն, որ ավանդաբար ներկայացնում է ռուսական գլխավոր շտաբի դիրքորոշումները, գրել է, որ առաջիկայում ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնելու Իրանին, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանը գործողություններ է ձեռնարկելու նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանից՝ ենթադրաբար ընդդեմ Վրաստանի: Թե որքանով է իրական վերը նկարագրված սցենարի գործնական կիրառումը, այս պահին դժվար է ասել: Հոդվածի լույսընծայումը, սակայն, կարելի է գնահատել որպես ռուսական գեներալիտետի ուղերձ՝ ԱՄՆ-ին և Իսրայելին, որ եթե նրանք ռազմական գործողություններ ձեռնարկեն Իրանի դեմ, Ռուսաստանն էլ ռազմական գործողություններ կձեռնարկի Վրաստանի դեմ: Սա առայժմ լրատվական պատերազմ է, որի իրականացումը, ցավոք, բացառել չի կարելի: Համենայնդեպս, պարբերականը պնդում է, որ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը պատրաստվում է կոնկրետ գործողությունների»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ