Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին
Հայաստան
Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ, հայտնում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Հանդիպմանը հանգամանալից մտքերի փոխանակում տեղի է ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակներում ընթացող բանակցությունների և իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Ասոցացման օրակարգի ձևավորման հարցին: Երկուստեք գոհունակություն է հայտնվել Հայաստան- ԵՄ հարաբերություններում գրանցված առաջընթացի կապակցությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանը, քննարկվել է միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի